Երիտասարդներն իրենց ավտոբուսի տեղ դնելով փորձել են անցնել հետիոտնի համար արգելված կամուրջը
Հասարակություն
11:21 14/11/2018
Աշխարհ

Երիտասարդներն իրենց ավտոբուսի տեղ դնելով փորձել են անցնել հետիոտնի համար արգելված կամուրջը

Վլադիվոստոկի մի քանի քաղաքացիներ փորձել են անցնել Ոսկե կամուրջով՝ իրենց ավտոբուսի տեղ դնելով։ Սոցիալական ցանցերում տարածվել է միջադեպի տեսանյութը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են 4 երիտասարդներ իրենց վրա «կրում» ավտոբուս ու փորձում անցնել 2015թ.-ից հետիոտների համար արգելված կամուրջը։ Սակայն նրանց փորձը չի ստացվում։

1400մ երկարությամբ կամուրջը միայն մեքենաների համար նախատեսելն առաջացրել է շատերի դժգոհությունը։

Placeholder
Երիտասարդներն իրենց ավտոբուսի տեղ դնելով փորձել են անցնել հետիոտնի համար արգելված կամուրջը