Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ջիբրալթարում
Սպորտ
12:31 14/11/2018
Հայաստան

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ջիբրալթարում

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

««Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա: Մեզ տեղեկացրին, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև»,-  նշված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: 

Placeholder
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ջիբրալթարում