Բեռլինում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը
Մշակույթ
14:57 14/11/2018
Աշխարհ

Բեռլինում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանի հետ  նոյեմբերի 28-ին  ելույթ է ունենալու Բեռլինում՝ «Կոնցերտհաուսում»։

konzerthaus.de-ից տեղեկանում ենք, որ համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը։

Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, ռե մինոր»-ը, սյուիտ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից,  Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան։

Placeholder
Բեռլինում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը