Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է՝ ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին:
«Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ»,-գրել է Վիգեն Սարգսյանը։
Նա նշել է, երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի:
«Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,-ընդգծել է նա։