Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիան 2019 թվականին ակնկալում է շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է զբոսաշրջության նախարար Բաշր Յազիջին։ Նա նշել է, որ 2018-ին տուրիզմի ոլորտից ստացել են շուրջ 2,5 միլիարդ սիրիական լիր (շուրջ 5,7 միլիոն դոլար)։
Նախարարի խոսքով, սպասում են, որ հաջորդ տարի Սիրիա արտերկրից, նաև արաբական, կայցելի շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Բաշր Յազիջին հայտնել է, որ 2017-ին Սիրիա է այցելել 1,3 միլիոն զբոսաշրջիկ, նրանցից 200 հազարը կրոնական օբյեկտներին ծանոթանալու համար։ Նախարարն ասել է, որ առաջնահերթ խնդիրներից մեկը հյուրանոցային տնտեսությունների բարելավումն է և ծառայությունների մակարդակի բարձրացումը։
Նա հավելել է, որ նախարարությունը կոչով դիմել է տարբեր երկրներում գործող Սիրիայի դեսպանատներին՝ տեղի ԶԼՄ-ներով տարածել տեղեկատվություն և ներկայացնել, թե իրականում ինչ իրավիճակ է երկրում։