Ֆրանսիայի վերջին թագուհի Մարի Անտուանետի կախազարդը վաճառել են ռեկորդային գնով
Հասարակություն
12:40 15/11/2018
Աշխարհ

Ֆրանսիայի վերջին թագուհի Մարի Անտուանետի կախազարդը վաճառել են ռեկորդային գնով

Ժնևում կայացած Sotheby's աճուրդում վաճառվել է Ֆրանսիայի վերջին թագուհի Մարի Անտուանետի մարգարտյա ու ադամանդյա կախազարդը ռեկորդային 36մլն դոլարով։ Ի սկզբանե զարդը գնահատվել էր 2մլն դոլար, գրում է BBC-ն։

Կախազարդը Մարի Անտուանետի զարդերի մեծ հավաքածուի մի մասնիկն էր։ Զարդերի մեծ մասը հանրությունը չի տեսել ավելի քան 200 տարի։

Sotheby's աճուրդի տունը այն անվանել է ամենակարևոր արքայական հավաքածուն, որը երբևէ հանվել է աճուրդի։

Հեղափոխության ժամանակ Մարի Անտուանետն իր զարդերը պահել էր փայտե արկղի մեջ, որը Ֆրանսիայից Վիեննա էր տարվել թագուհու հավատարիմ կոմս Մերսի Արջենտոյի կողմից։
Հավաքածուն պատկանում է Բուրբոն Պարմա ընտանիքին։

 

Placeholder