Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
Տնտեսություն
17:09 15/11/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները:

«Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի  16-18-ը,  Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի «Ուսանողական»,  Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս Բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», - հայտնում են Բանկից` հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

«Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև  դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի` առանց սպասարկման վճարի:

Ուսանողների  միջազգային օրվան նվիրված ակցիայի մանրամասները՝ այստեղ։

 

 

Placeholder
Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար