ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ գործարկում է հիփոթեքային արկավորման կանխավճարի ապահովագրություն
Տնտեսություն
13:17 16/11/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ գործարկում է հիփոթեքային արկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով:

ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս  նվազեցնել  կանխավճարի գումարը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և  այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար:  Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% - անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում),  ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլեւս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո):

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկերի պայմանների և կանխավճարային ապահովագրության հիմնական պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ գործարկում է հիփոթեքային արկավորման կանխավճարի ապահովագրություն