Դավիթ Նալբանդյանն ու փոքրիկ Թեոն Մեսսիի և Պիկեի հյուրերն էին
Սպորտ
17:42 16/11/2018

Դավիթ Նալբանդյանն ու փոքրիկ Թեոն Մեսսիի և Պիկեի հյուրերն էին

Արգենտինացի նախկին թենիսիստ, հայազգի Դավիթ Նալբանդյանը որդու` Թեոյի հետ միասին հանդիպել է «Բարսելոնի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիին և Հերարդ Պիկեին: Նալբանդյանը լուսանկար է հրապարակել Թվիթերի իր էջում:

«Շնորհակալ եմ Պիկեից ու Մեսսիից, ովքեր մեզ ընդունեցին թիմի մարզման ժամանակ: Հնարավոր է, չի երևում, սակայն Թեոյի ուրախությանը չափ ու սահման չկա»,- գրել է Նալբանդյանը:

Հավելենք, որ թենիսիստի կարիերան ավարտելուց հետո արգենտինացին չի հեռացել սպորտից: Այժմ նա զբաղվում է ավտոարշավով, մասնակցել է մի քանի մրցաշարի և ստուգատեսերի ժամանակ նույնիսկ հասցրել է վթարի ենթարկվել:

Placeholder
Դավիթ Նալբանդյանն ու փոքրիկ Թեոն Մեսսիի և Պիկեի հյուրերն էին