Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին
Սպորտ
13:33 16/11/2018
Հայաստան

Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։

Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության  Telegram պաշտոնական ալիքից։

Աշխաբադում կայացած  ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակ օլիմպիական խաղերի  փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե պարգևի: Հայաստանի պատվիրակ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ  արդյունքով  նվաճել է աշխարհի  չեմպիոնի կոչումը և  արժանացել ոսկե մեդալի։
 

Placeholder
Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին