Եկել ենք հաղթելու համար. Արմեն Գյուլբուդաղյանց
Սպորտ
10:22 16/11/2018
Հայաստան

Եկել ենք հաղթելու համար. Արմեն Գյուլբուդաղյանց

«Մենք պատրաստվում ենք խաղին, հույս ունենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի, եկել ենք հաղթելու համար, փորձենք մեր լավագույն որակները ցույց տանք, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին»,-  ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ նախօրեին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում  լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կայանալու է այսօր Երևանի ժամանակով 23:45-ին: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվել էր Հայաստանի պարտությամբ՝ 0:1 հաշվով:

Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։

Placeholder
Եկել ենք հաղթելու համար. Արմեն Գյուլբուդաղյանց