Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է
Տնտեսություն
18:20 17/11/2018
Հայաստան

Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում զգալի աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 19.4 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40,6 տոկոսով:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 13.8 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը  2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես,  նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։

 

Placeholder
Հայկական գորգերի արտադրությունը 40,6%-ով աճել է