Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը
Տնտեսություն
12:30 20/11/2018
Հայաստան

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ և հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով  կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվել է սնանկ: Արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվել էր, և մեծ թվով քաղաքացիներ մնացել էին անօթևան:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության  կառուցումը և բնակարանները կհանձնի  սեփականատերերին:

«Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանցը նշել է.  «Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:

Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու  իրենց երկար սպասված  բնակարանները»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգի էլ ասել է.
«Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի  շենքը “Ի էմ Սի”  ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել  ավարտին շենքի շինարարական աշխատանքները: Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ի  շատ հաճախորդներ  արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվարվի»:

Placeholder
Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը