Մահացել է արցախյան պատերազմի վավերագիր, օպերատոր Արթուր Ապրեսովը
Մշակույթ
17:40 20/11/2018
Հայաստան

Մահացել է արցախյան պատերազմի վավերագիր, օպերատոր Արթուր Ապրեսովը

Մոսկվայում 46 տարեկանում մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը:

Կինոդիտողին նա առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» և այլ ֆիլմերում իր փայլուն օպերատորական աշխատանքով։ Արթուր Ապրեսովը նաև մի շարք հեռուստատեսային նախագծերի պրոդյուսեր էր։

Կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցում է Արթուր Ապրեսովի ընտանիքին,  հարազատներին, նշել, որ  Արթուրը մեծ ներդրում ունի մեր ժամանակների հեռուստատեսությունում և կինոյում:

Placeholder
Մահացել է արցախյան պատերազմի վավերագիր, օպերատոր Արթուր Ապրեսովը