ԵՄ երկրները ձախողել են 2019 թվականի բյուջեի շուրջ բանակցությունները
Տնտեսություն
11:24 20/11/2018
Աշխարհ

ԵՄ երկրները ձախողել են 2019 թվականի բյուջեի շուրջ բանակցությունները

Եվրամիության երկրների ներկայացուցիչները և Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ 2019 թ. բյուջեի նախագծի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն, գրում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ Բրյուսելում բանակցությունները ընդհատվել են, քանի որ կողմերը նշված ժամկետում համաձայնության չեն հանգել:

ԵՄ-ի բյուջեի հարցով հանձնակատար Գյունթեր Էթինգերի խոսքով՝ հիմա մի քանի օրվա ընթացքում Եվրահանձնաժողովը բյուջեի նոր առաջարկ կներկայացնի, եթե դրա շուրջ էլ հնարավոր չլինի համաձայնության գալ, ֆինանսավորումը կիրականացվի ամսական կտրվածքով ` առանց հաջորդ տարվա համար նախատեսված աճի:

Placeholder
ԵՄ երկրները ձախողել են 2019 թվականի բյուջեի շուրջ բանակցությունները