Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը
Քաղաքական
16:54 20/11/2018
Աշխարհ

Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը

Լիտվան կարող է բարձրացնել  Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունից (Ինտերպոլ) դուրս գալու հարցը, եթե  դրա ղեկավար ընտրվի ՌԴ ներկայացուցիչը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր նման  բովանդակությամբ բանաձև է ընդունվել  բալթյան պետության Սեյմում։

«Այն դեպքում, եթե Ինտերպոլի ղեկավար ընտվի Ռուսաստանի ներկայացուցիչը, Լիտվան այլ ժողովրդավարական երկրների հետ պետք է անհապաղ քննարկի կազմակերպությունից դուրս գալու հարցը»,- ասել է լիտվացի քաղաքական գործիչը։

Նրանք կոչ են արել Ինտերպոլի ներկայացուցիչներին «կտրականապես չաջակցել ոչ ժողովրդավարական պետության թեկնածուին»։

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը հրաժարական է տվել հոկտեմբերին։ Մոսկվան հույս ունի, որ Ինտերպոլի ղեկավարի ընտրությունում, որը կայանալու է նոյեմբերի 21-ին, կհաղթի ռուս թեկնածու, Ինտերպոլի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար, 2016թ․-ից Ինտերպոլի նախագահի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը։ 

Placeholder
Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը