Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար
Աշխարհում
16:51 21/11/2018

Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերի խաղերին մասնակցելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար և թիմի հետ միասին նախապատրաստվում է առաջիկա դիմակայություններին:

«Զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 25-ին` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելով «Բորնմուտին»: 12-րդ տուրից հետո Ունայ Էմերիի սաները վաստակել են 24 միավոր և գտնվում են մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում: «Բորնմուտը» 20 միավորով 6-րդն է:

Placeholder
Մխիթարյանը վերադարձել է «Արսենալի» ճամբար