Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր կառավարություն
Նոր գյուղնախարար
Նոր բնապահպանության նախարար
Նոր արդարադատության նախարար
Արարատի նոր մարզպետ
Դիմում եմ ձեզ
Կոկորդիլոսաբուծարանի ծրագրի բիզնես-տերը (Khachatur John Sargsyan) մեղադրում է, թե՝ «օրենքի տառին համապատասխան» գործում ենք, հին իշխանությունները թույլ են տվել, որ կոկորդիլոսաբուծարան լինի Արարատի մարզում, իսկ մենք համաձայն չենք կոկորդիլոսաբուծության:
Էդ էլ չլինի «հերվանը», երբ Սյունիքի մարզպետը որոշել էր Իրանին հողեր հատկացնել՝ ոչխարներ արածեցնելու համար: Իրանցիները ափսոսում էին իրենց հողերը կոռոզիայի ենթարկեն, նման պայմանավորվածություն էին ձեռք բերել: Panorama.am-ը այդ օրերին քրքրում էր իրանական մամուլը, տեսնում ենք պայմանագրի մասին, թարգմանում նյութը, հարցումներ ուղարկում նախարարություններին ու մարզպետին…: Ու գնաց թեման:
Գնաց այնքան, որ կանգնեց: Ճիշտ է՝ որոշ սիրառատ «դիվանագետներ» ասում էին . «Սյունիքի մարզի հողը առանց այն էլ վատն է, թող արածեցնեն, էլի»… հարցերն ու զարմանքը մնում էր՝ դե որ արածեցնել հնարավոր էր, ինչու մենք մեր ոչխարները չունենանք, արածեցնենք:
Հիմա Արարատի մարզպետի մոտեցումն է: Ինչով է ոգևորված մարզպետը, երբ լրիվ ուրիշ, կոկորդիլոսային բնավորությանը անհարիր Հայաստանի կլիմայում՝ շոգ ամառ-ցուրտ ձմեռ, ու Արարատի քիչ թե շատ մշակովի հողերում ուզում է «վաու» ծրագիր իրականացնել՝ այն է՝ աֆրիկյան կոկորդիլոսներ բուծել:
Սևանը ճահճացավ, Երևանը անապատացավ, ձուն ներմուծում ենք, հող մշակող չկա, մշակվող հող չկա,… մեզ կոկորդիլոսնե՞րն էին պակաս: Մի քանի տարի առաջ գյուղնախարարը ինքնաբավ տնտեսությամբ Հայաստան էր խոստանում: Մի ասեք՝ նա ուրիշ նախարար էր, սա՝ ուրիշ: Հայաստանը նու՞յնը չի, ծրագրերը շարունակակա՞ն չեն:
Եթե ծրագրերը շարունակական չեն, ինչո՞ւ հենց կոկորդիլոսի ծրագիրը նոր կառավարությունը ժառանգեց հնից:
«Բադասխանի» ենք սպասում:
Նոր կառավարությունը հորդորում է կով պահել, գործարարը՝ կոկորդիլոս: Մենք կովի կողմից ենք. Ի վերջո՝ նախկին վարչապետերից մեկը սովորեցրել է կովը ինչպես պիտի ճիշտ կթել…