Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները
Մշակույթ
09:15 21/11/2018
Աշխարհ

Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Forbes-ը կազմել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա վարկանշային ցուցակը։ Առաջին տեղում է Քեթի Փերրին: Witness: The Tour համերգային շրջագայության շնորհիվ երգչուհին վաստակել է 83 միլիոն դոլար և նախորդ տարվա 9-րդ հորիզոնականից բարձրացել առաջին։

Երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը։ Նրա եկամուտները գնահատվել է 80 միլիոն դոլար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Forbes-ը նշում է, որ նրա հաջողություններում էական դեր է խաղացել Reputation ալբոմը. այն թողարկելուց մեկ շաբաթ անց վաճառվել էր շուրջ երկու միլիոն կրկնօրինակ։

Երրորդ տեղում է Բեյոնսեն, ով վաստակել է մեկ տարում 60 միլիոն դոլար, չորրորդում՝ Փինկը՝ 52 միլիոն դոլարով, հինգերորդ՝ Լեդի Գագան՝ 50 միլիոն դոլարով։

Տասնյակում է նաև Ջենիֆեր Լոպեսը, Ռիհանան, Հելենա Ֆիշերը, Սելիոն Դիոնն ու Բրիթնի Սփիրսը։

Placeholder
Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները