«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացու
Օրվա թեմա
10:32 21/11/2018
Աշխարհ

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացու

Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող  ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու է հարվածել։  ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է օդանավակայանի հանրային կապերի բաժնից։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով շարժման ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է անհայտ առարկայի։ Թռիչքուղում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի և անձնական իրեր։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ մահացածը եղել է Հայաստանի քաղաքացի, ում արտաքսել էին Իսպանիայից հայրենիք՝ Մոսկվայում վայրէջքով։ Իսպանիայից Մոսկվա  ճանապարհին նա իրեն  կարգին չի պահել, ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել։

«Տղամարդը թռիչքի ժամանակ իրեն ադեկվատ չի պահել, ստիպված կանչել են իրավապահների։ Երբ տղամարդը  Մոսկվայում լքել է ինքնաթիռը, նրա ճակատագիրն անհայտ է եղել, Ռուսաստանի սահմանը նա չէր հատել»,- ասել է աղբյուրը։

Քննչական մարմինը թվիթերում հրապարակել է տեսանյութ՝ արված դեպքի վայրից։

Placeholder
«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացու