Ինտերպոլն ունի նոր ղեկավար
Քաղաքական
12:33 21/11/2018
Աշխարհ

Ինտերպոլն ունի նոր ղեկավար

Ինտերպոլի նախագհի պարտականությունները կատարող Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է կազմակերպության Թվիթերում։

«Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չո Յանն ընտրվել է Ինտերպոլի նախագահ երկու տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընտրությունը կայացել է Դուբայում Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Հոկտեմբերից Կիմ Չոն Յանը կատարում է Ինտերպոլի նախագահի պարտականությունները կապված  նախկին ղեկավար Մեն Հունվեյը հրաժարականի հետ։

Placeholder
Ինտերպոլն ունի նոր ղեկավար