Պարզվել է «Շերեմետևո»-ի թռիչքուղում զոհված Հայաստանի քաղաքացու ինքնությունը
Հասարակություն
12:20 21/11/2018
Աշխարհ

Պարզվել է «Շերեմետևո»-ի թռիչքուղում զոհված Հայաստանի քաղաքացու ինքնությունը

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաստատում է, որ  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ.-ն (ծնվ. 1993 թ.)։

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրած հաղորդագրության համաձայն, նրա ինքնությունը հաստատվել է` քաղաքացուն ՀՀ վերադառնալու համար տրամադրված վկայականի միջոցով։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում են քննչական գործողությունները տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող  ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու է հարվածել։ Թռիչքուղում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի և անձնական իրեր։ Ինտերֆաքսը գրել էր, որ նրան արտաքսել էին Իսպանիայից հայրենիք՝ Մոսկվայում վայրէջքով։

Placeholder
Պարզվել է «Շերեմետևո»-ի թռիչքուղում զոհված Հայաստանի քաղաքացու ինքնությունը