ԱՄՆ-ում և Կանադայում Միշել Օբամայի գրքի 1,4 մլն օրինակ է վաճառվել առաջին շաբաթում
Մշակույթ
10:20 22/11/2018
Աշխարհ

ԱՄՆ-ում և Կանադայում Միշել Օբամայի գրքի 1,4 մլն օրինակ է վաճառվել առաջին շաբաթում

ԱՄՆ նակին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի «Becoming» հուշագրությունների գիրքը, որը  ներկայացվել է նոյեմբերի 13-ին, ԱՄՆ-ում և Կանադայում դարձել է հիթ, որտեղ առաջին յոթ օրում վաճառվել է ավելի քան 1,4 միլիոն օրինակ տպագիր և թվային  տարբերակով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Associated Press-ին ասել են հրատարակչական Crown Publishing Group տնից։

Նշվում է, որ արդեն առաջին օրը վաճառվել էր ավելի քան 725 հազար օրինակ։ Հյուսիսային Ամերիկայում ընդհանուր 3 միլիոն օրինակ է տպագրվել։

ԱՄՆ նախկին նախագահի կնոջ հուշագրությունների գիրքը   Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Դանիայում և Ֆինլանդիայում մեծահասակ ընթերցողների շրջանում ոչ գեղարվեստական գրականության վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։

Crown Publishing Group-ից նշել են, որ «Becoming»  գրքի վաճառքի տեմպերը  բավականին բարձր է նախկին առաջին կանանց հուշագրությունների համեմատ։ Օրինակ, 2003 թվականին Հիլարի Քլինթոնի «Իմ կյանքի պատմությունը» գիրքն առաջին  շաբաթում վաճառվել էր 600 հազար օրինակով։

54-ամյա Միշել Օբաման, ով մասնագիտությամբ իրավաբան է, ԱՄՆ առաջին  տիկինն է եղել 2009-2017 թվականին։ Նա Բարաք Օբամայի հետ ամուսնացել է 1992 թվականին, ունեն երկու դուստր։

Placeholder