«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանի ներկայացուցչի օգտին կարող են քվեարկել նաև հայաստանաբնակները
Մշակույթ
11:30 23/11/2018
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանի ներկայացուցչի օգտին կարող են քվեարկել նաև հայաստանաբնակները

Նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ LEVON-ի օգտին կարող են քվեարկել նաև հայաստանաբնակները՝ առցանց տարբերակով:

Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 23։00-ից, հնարավոր կլինի քվեարկել՝ այցելելով մրցույթի պաշտոնական www.jesc.tv կայք։ Յուրաքանչյուր IP հասցեից կարելի է քվեարկել միայն մեկ անգամ 3-5 մասնակցի օգտին։ Քվեարկությունը հասանելի կլինի մինչև եվրատեսիլյան համերգը և կվերաբացվի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո՝ 15 րոպեով:

Այս տարի մրցույթին մասնակցում է 20 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի LEVON-ը` համանուն երգով:

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանի ներկայացուցչի օգտին կարող են քվեարկել նաև հայաստանաբնակները