Սպիտակի, Վայքի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Օրվա թեմա
10:17 23/11/2018
Հայաստան

Սպիտակի, Վայքի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Տավուշի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Placeholder
Սպիտակի, Վայքի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում