Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Այսօր ռազմավարական հեռանկարում պետք է դնել մրցունակ և ճկուն տնտեսություն ունենալու խնդիրը»,- Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները խորագրով այսօր տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Հարցին՝ քաղաքական նոր իրավիճակում նկատո՞ւմ է, որ մենաշնորհը վերացել է, նա դրական պատասխան տվեց։
«Միանշանակ նկատում եմ, և դա ցանկացած միջին կամ խոշոր գործարար է նկատում՝ արդեն 7-8 ամիս։ Սա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, որը կարողանում ենք վայելել»,- ասաց Արսեն Ղազարյանը՝ որպես մյուս ձեռքբերումներ նշելով մրցակցային դաշտի հավասարությունը, ռիսկերի կտրուկ նվազեցումը։
Անդրադառնալով ներդրումների թեմային՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նկատեց, որ ներդրումները մի փուլ սպիրալաձև կնվազեն, իսկ հետո ակտիվ կբարձրանան։
«Սա նվազել չէ, սպասումային ռեժիմ։ Ընտրություններից, քաղաքական կայունության ձեռքբերումից հետո մենք կունենանք դրա հակառակ պատկերը։ Ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունից հետո մեզ բոլորիս սպասվում է տնտեսական հեղափոխություն»,- համոզմունք հայտնեց Արսեն Ղազարյանը։