ՖԻԴԵ-ն փոխել է կանանց առաջնության անցկացման կարգը
Սպորտ
14:52 24/11/2018
Հայաստան

ՖԻԴԵ-ն փոխել է կանանց առաջնության անցկացման կարգը

Խանտի-Մանսիյսկում ավարտվել է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մրցանակի համար պայքարում էր 64 շախմատիստուհի:

Եզրափակչում միմյանց դեմ մրցել են գործող չեմպիոնուհի Ցզյու Վենզցյունը և Եկատերինա Լահնոն: Դասական 4 պարտիաներն ավարտվել են 2:2 հաշվով և հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում Ցզյու Վենզցյունն ուժեղ է գտնվել Լահնոյին և պահպանել չեմպիոնի տիտղոսը:

Նշենք, որ ՖԻԴԵ-ն արդեն որոշել է փոփոխել կանանց առաջնության անցկացման կարգը: Այսուհետև, կանցկացվի հավակնորդների մրցաշար, որի հաղթողն իրավունք կստանա վիճարկելու չեմպիոնի տիտղոսը:

Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություններ այլևս չեն անցկացվի: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարը կպահպանվի, սակայն, ինչպես և տղամարդկանց մոտ, կանվանվի Աշխարհի գավաթի խաղարկություն:

Placeholder
ՖԻԴԵ-ն փոխել է կանանց առաջնության անցկացման կարգը