ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը մասնակցել է  բանկերի ղեկավարների հետ ընթրիքի
Տնտեսություն
17:06 28/11/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը մասնակցել է բանկերի ղեկավարների հետ ընթրիքի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի. Գ. Տելեգինը:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը մասնակցել է բանկերի ղեկավարների հետ ընթրիքի