«Տաշիր». Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի
Հասարակություն
09:43 28/11/2018
Հայաստան

«Տաշիր». Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի

Ռուսաստանցի հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար մոտեցել են Թուրքիայի Մարմարիս նավահանգստին: Սա չի վրիպել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից: Ուշադրություն է հրավիրվել Կարապետյանի շքեղ նավերի շարասյան վրա:

«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական կայքերին, գրեl էր, որ  մեծահարուստ հայ գործարարին պատկանող զբոսանավերը մի քանի ժամ կայանել և լիցքավորվել են թուրքական ափերում:

Նշվում է, որ «Asmira» բենզալցակայանի աշխատակիցները վառելիքով լիցքավորել են 87մ երկարությամբ գերմանական «Լüerssen» ֆիրմայի արտադրության «Ace» կոչվող զբոսանավը,  և այդ նույն զբոսանավի ուղղաթիռը, «Garçon» զբոսանավերըմոտորանավակները, 67մ երկարությամբ հոլանդական «Damen» ֆիրմայի նավը, որի վրա եղել են եղել ջրային ժամանցի միջոցներ:

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունն արձագանքել է այս հրապարակումներին։

«Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստիությունը»,-ասված է ընկերության արձագանքում։

 

Placeholder
«Տաշիր». Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի