Ծանր հիվանդությունն ստիպել է Էլթոն Ջոնին  չեղարկել համերգն այն սկսվելուց հետո
Մշակույթ
19:03 28/11/2018
Աշխարհ

Ծանր հիվանդությունն ստիպել է Էլթոն Ջոնին չեղարկել համերգն այն սկսվելուց հետո

Երաժիշտ Էլթոն Ջոնը Ֆլորիդայում համերգն ընդհատել է սկսվելու նախապես հայտարարված ժամից 20 րոպե հետո։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Mirror-ին։ «Գրեմմի» մրցանակակիր 71-ամյա երգիչը ստիպված հետաձգել է շոուն ծանր վարակիչ հիվանդության պատճառով։

«Ցավալի է, բայց վարակի պատճառով Էլթոն Ջոնը չի կարող այսօր ելույթ ունենալ։ Պահպանեք ձեր տոմսերը, նոր ամսաթիվը կհայտարարվի»,-հանդիսատեսին ասել է կազմակերպիչը։

Ելույթը կայանալու էր հրաժեշտի Farewell Yellow Brick Road Tour շրջագայության շրջանակում, որը մեկնարկել է սեպտեմբերին և նախատեսված է մինչև 2021 թվական։
 

Placeholder
Ծանր հիվանդությունն ստիպել է Էլթոն Ջոնին չեղարկել համերգն այն սկսվելուց հետո