Գեղարքունիքի մարզում ոստիկանները հայտնաբերել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա
Իրավունք
19:32 28/11/2018
Հայաստան

Գեղարքունիքի մարզում ոստիկանները հայտնաբերել են հրազեն ու կասկածելի վնասվածքներով մեքենա

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։

Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։

Ոստիկանությունից մանրամասնում են՝ հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

«Մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ»,-նշում են ոստիկանությունից։







Placeholder