Այսօր հայտնի կդառնա շախմատի աշխարհի չեմպիոնի անունը
Օրվա թեմա
17:39 28/11/2018
Աշխարհ

Այսօր հայտնի կդառնա շախմատի աշխարհի չեմպիոնի անունը

Լոնդոնում այսօր կկայանա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի թայ-բրեյքը նորվեգացի Մագնուս Կարլսենի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջև: Մրցախաղի դասական բոլոր 12 պարտիաներն ավարտվել էին հաշտությամբ:

Հիշեցնենք, որ թայ-բրեյքում կխաղարկվի 4 արագ շախմատի պարտիա (25 րոպե + 10 վայրկյան), այնուհետև 2 պարտիա կայծակնային շախմատ (5 րոպե + 3 վայրկյան): Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:

Placeholder