Տեսախցիկներ այն վայրերում, որտեղ հարցաքննություններ են
Իրավունք
11:03 28/11/2018
Հայաստան

Տեսախցիկներ այն վայրերում, որտեղ հարցաքննություններ են

«Մարդու իրավունքները պետք է հնարավոր լինի պաշտպանել առավել բարենորոգված օրենսդրության  հիման վրա»,- այսօր կայացած Խոշտանգումների կանխարգելման  ոլորտում ՄԻՊ-ի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք, իհարկե, շարունակելու ենք նաև մարդու իրավունքների պաշտպանության համար հատկացվող բյուջեով ծրագրերը։ Հայաստանի կառավարությունն  իր համաձայնությունն է տվել համապատասխան ծրագրերով նախանշված հանձնարարություններին, այն է՝ տեսախցիկներ տեղադրել այն վայրերում, որտեղ մարդիկ հարցաքննվում են և էլ ավելի խորացնելու համապատասխան աշխատանքները, որոնք ուղղված են մարդու իրավունքների բարելավմանը»,- ասաց նա։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքներն մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են և համապատասխան օղակների հետ առկա է բավական արդյունավետ համագործակցություն՝ հատկապես սահմանային անցակետերում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։

Համաժողովին ներկա ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Արմեն Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ դատարան Հայաստանից ստացվող հայցերի մեկ հինգերորդը վերաբերում է խոշտանգումներին, մարդու իրավունքների ոտնահարմանը։

Placeholder
Տեսախցիկներ այն վայրերում, որտեղ հարցաքննություններ են