Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը ՀՀ-ում շարունակական բնույթ են կրում. Իշխանյան
Քաղաքական
14:04 28/11/2018
Հայաստան

Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը ՀՀ-ում շարունակական բնույթ են կրում. Իշխանյան

«Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը շարունակական բնույթ են կրում»,- այսօր Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված համաժողովին հայտարարեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով, գրեթե միշտ մտահոգիչ է եղել ոստիկանությունում տիրող իրավիճակը։ «Ոստիկանությունում տեղի ունեցող վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին որպես կանոն հասարակությունը տեղեկանում էր, երբ դեպքն ունենում էր ողբերգական ավարտ, և բռնության ենթարկվածները լինում էին քաղաքական ակտիվիստներ, ովքեր դրա մասին բարձրաձայնում էին»,- նշեց բանախոսը:

Իրավիճակն, ըստ Իշխանյանի, փոխվել է 2001 թվականից հետո, երբ ՀՀ-ն անդամակցել է Եվրոպայի խորհրդին, թեև առանձնապես լուրջ փոփոխություններ չկան:

Համաժողովին մասնակցող Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր հերթին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայաստանյան ՔԿՀ-ներում երբեմն դատապարտյալներին տրվում է ժամկետանց դեղորայք։ Նրա խոսքով, անգամ հասարակ ասպիրինն է խնդրահարույց, այն դեպքում, երբ այդ դեղամիջոցը պետք է լինի ամենուր ու ոչ ժամկետանց:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում կանանց իրավունքների խախտումներին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ տարիների ընթացքում վիճակը վատացել է։

Placeholder
Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը ՀՀ-ում շարունակական բնույթ են կրում. Իշխանյան