Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը
Իրավունք
13:52 28/11/2018
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը

«Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ այն՝ վերջում հիմնավոր կհամարի արդյոք դատարանը ներկայացված փաստարկները, թե՞ ոչ»,-Վերաքննիչ դատարանում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի հայտարարությանը։

Օրբելյանը հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հիմքեր գլխավոր դատախազն իսկապես տեսնում է, ու դա զուտ պնդում չէ։

«Երեկ գործի՝ ըստ էության քննություն տեղի չի ունեցել, ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը տեսնում է հիմքեր։ Եթե պարզվեց, որ հիմքեր չկան, բայց դատախազը պնդում է միջնորդությունը, խնդիր կտեսնեմ»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, վերաքննիչում նոր փաստարկներ չեն կարող ներկայացվել, քանի որ այստեղ ստուգվում է առաջին ատյանի դատարանի գործընթացի օրինականությունը, կա նաև Վճռաբեկ դատարանի արձանագրված դիրքորոշում, որի շրջանակներում պետք է քննվի։

Ինչ վերաբերում է վերջին նիստերին գլխավոր դատախազի մասնակցությանը, ապա Օրբելյանը նկատեց՝ ճիշտ կլիներ, եթե դատախազը կամ նրա տեղակալը նիստերին ներկայացված լինեին առաջին իսկ օրից։

«Շատ տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետև ակնհայտորեն, սա բարդ գործ է։ Սակայն ձեր կոլեգաները նկատել են, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործով նիստերին գլխավոր դատախազը չի եղել, և դա որոշակիորեն տարակուսանք է առաջացնում, ուղղակի տարօրինակ է, որ ինքը ներկա է, բայց մենք դեմ չենք, ճիշտ է, որ բարձր ներկայացչություն ապահովի մեղադրական կողմից»,-ասաց  Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը