ԱՄՆ կինոքննադատների խորհուրդն ընտրել է տարվա  լավագույն ֆիլմը
Մշակույթ
11:37 28/11/2018
Աշխարհ

ԱՄՆ կինոքննադատների խորհուրդն ընտրել է տարվա լավագույն ֆիլմը

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը տարվա լավագույն ֆիլմ է անվանել ամերիկացի  ռեժիսոր Փիթեր Ֆարրելլի «Կանաչ գիրքը» (Green book, 2018), Բրեդլի Կուպերը ստացել է լավագույն ռեժիսորի կոչումը «Աստղը ծնվել է» (A Star is Born, 2018) ֆիլմի համար։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Վիգգո Մորտենսենը «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Լեդի Գագան, ով խաղացել է «Աստղը ծնվել է» ֆիլմում։

Պարգևատրման արարողությունը կայանալու է 2019 թվականի հունվարի 8-ին NBR Awards-ի գալա-համերգին։

Deadline Hollywood-ը գրում է, որ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը հաճախ մրցանակներ է տալիս «իր հայեցողությամբ», և հենց հաղթողները հաճախ չեն համընկնում նրանց հետ, որոնք «Օսկար» են ստանում։

Placeholder
ԱՄՆ կինոքննադատների խորհուրդն ընտրել է տարվա լավագույն ֆիլմը