Ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը. Մխիթարյան
Սպորտ
11:40 29/11/2018
Աշխարհ

Ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը. Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալը» ժամանել է Կիև. Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կհանդիպի  Պոլտավայի «Վորսկլայի»-ն: Тribuna.com-ը գրում է, որ նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի  և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հարցին՝ թե «ավելի շատ կարոտել եք Կիևին թե Պոլտավային, որտե՞ղ եք ավելի շատ ուզում խաղալ»:

«Քանի որ ես խաղացել եմ Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը:  Մենք պատրաստ էինք խաղալ Պոլտավայում, հիմա էլ պատրաստ ենք խաղալ Կիևում: Մեզ համար տարբերություն չկա: Կարող էինք մեկնել նաև Պոլտավա: Բայց որոշումն ընդունված է: Ափսոս, իհարկե, Պոլտավան, քանի որ վստահ եմ, որ քաղաքը սպասում էր այս խաղին»,- ասել է Մխիթարյանը։

Ուկրաինայի արևելյան շրջաններում հայտարարվել էր ռազմական դրություն, ինչի պատճառով նոյեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը Պոլտավայից տեղափոխվել է Կիևի «Օլիմպիական» ստադիոն:

Placeholder
Ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը. Մխիթարյան