Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
Մշակույթ
12:50 29/11/2018
Հայաստան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

«Համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ (ըստ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 38-րդ կետի)՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տնօրեն Վիգեն Չալդրանյանի թիվ 55 հրամանով նշանակվել է Սուրեն Շահվերդյանը»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

2016 թվականի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2017 թվականի դեկտեմբերին նա  ընտրվել էր նաև «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Սուրեն Շահվերդյանը պայքարում էր նաև Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար, բայց թատրոնի տնօրենի որոշմամբ գեղարվեստական ղեկավար էր նշանակվել Կարեն Ներսիսյանը։ 

Placeholder
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար