Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 8.2%-ով ավելացել է
Տնտեսություն
17:47 29/11/2018
Հայաստան

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 8.2%-ով ավելացել է

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 21 680.7 հազար տոննա, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով։

Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2018 թվականի 9 ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է 8.2%-ով և կազմել  18 266.0 հազար տոննա։

Հաշվետու  ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 155.1 հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը  2017թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 9%:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ  2018 թ-ի հունվար-սեպետմբերին  իրականացվել 1 246.6 հազար տոննա (աճը մնացել է անփոփոխ), իսկ օդային ճանապարհով՝  13 հազար տոննա բեռնափոխադրում (նվազելով՝ 24%)։


 

Placeholder
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 8.2%-ով ավելացել է