Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն
Իրավունք
14:23 29/11/2018
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք են ներկայացնելու: Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Հիմք ընդունելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցը և դրա վերաբերյալ ասուլիսը՝ որոշեցինք նոր վերաքննիչ բողոք ներկայացնել՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր»,- ասաց  փաստաբանը։

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն