Մագնուս Կարլսենը պահպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Սպորտ
10:16 29/11/2018
Աշխարհ

Մագնուս Կարլսենը պահպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Լոնդոնում նախօրեին ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը: Նորվեգացի գրոսմայստեր 27-ամյա Մագնուս Կարլսենը չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում 3:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և երրորդ  անգամ պահպանել  շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նա կրում է 2013 թվականից:

Թայ-բրեյքը նշանակվել էր 12 դասական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո:
Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո է: Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:

Առաջին անգամ  նորվեգացի շախմատիստը տիտղոսը պահպանել է 2014 թվականին` հաղթելով Վիշվանատան Անանդին, երկրորդ անգամ 2016-ին՝ հաղթելով Սերգեյ Կարյակինին:

 

Placeholder
Մագնուս Կարլսենը պահպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը