Քվենտին Տարանտինոն ամուսնացել է իսայելցի մոդելի հետ
Հասարակություն
11:00 29/11/2018
Աշխարհ

Քվենտին Տարանտինոն ամուսնացել է իսայելցի մոդելի հետ

Քվենտին Տարանտինոն արդեն ամուսնացած տղամարդ է։ 55-ամյա Տարանտինոն նախօրեին Լոս Անջելեսում ամուսնացել է 35-ամյա իսրայելցի մոդել, երգչուհի Դանիելլա Փիքի հետ։ Հայտնում է People-ը։

Տարանտինոն ու Դանիելլան հանդիպել էին դեռևս 2009թ․-ին, երբ Տարանտինոն Իսրայելում գովազդում էր իր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։ Նրանք այդ ժամանակ բաժանվեցին, սակայն միացան 2015թ․-ին, երբ Տարանտինոն բաժանվեց իր դիզայներ ընկերուհուց՝ Քուրթնի Հոֆմենից։

Այս ամուսնությունը երկուսի համար էլ առաջինն է․ Տարանտինոն էլ նախկինում ամուսնացած չի եղել, ինչը նա բացատրում էր նրանով, որ երբ ֆիլմ է նկարում, ուրիշ ոչինչ չի կարող անել ու ոչ մի բան չի կարող կանգնել իր ճանապարհին։
 

Placeholder