Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
Տնտեսություն
12:18 29/11/2018
Հայաստան

Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծի  նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:

Ըստ նախագծի՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:

Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։

Նախագծով սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։


 

Placeholder
Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է