Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար
Տնտեսություն
17:58 30/11/2018
Հայաստան

Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար

Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ:

«Կոնվերս Բանկը՝ 25-ամյակի կապակցությամբ հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման ֆինանսավորում աննախադեպ պայմաններով: Մասնավորապես. հաճախորդները այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով  հերթական վճարումը: Սա կարևոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) մեր հաճախորդները  կարող են չկատարել հերթական մարումը և խուսափել ֆինանսական բարդություններից»,- հայտնում են Կոնվերս Բանկից:

Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երևան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման  մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:

Բանկի սեփական ռեսուրսներով վարկային պրոդուկտների մանրամասները՝  այստեղ։

 


 

Placeholder
Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար