Աճուրդային տնից գողացել են Ռենուարի կտավը
Իրավունք
09:16 30/11/2018
Աշխարհ

Աճուրդային տնից գողացել են Ռենուարի կտավը

Ավստրիայում երեք մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարված ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ-Օգյուստ Ռենուարի կտավը գողանալու համար։  Լենտա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ի, գրում է, որ «Ծոց, ծով, կանաչ ժայռեր» կտավը գողացել են նոյեմբերի 26-ին Վիեննայում Dorotheum աճուրդային տնից։ Տեսախցիկի նկարահամումներից պարզ է դարձել, որ  տղամարդը ևս երկու հանցակիցների հետ բարձրացել են երկրորդ հարկ, որտեղ ցուցադրված է եղել նկարը, հետո այն հանել են շրջանակից։ Նշվում է, որ «ակնհայտ պրոֆեսիոալներ» են եղել և լքել են շենքը տարբեր ճանապարհներով։

Աճուրդային տունը հաստատել է գողությունը։ Նկարը պետք է նոյեմբերի 28-ին հանվեր վաճառքի։ Ակնալվում էր, որ այն կվաճառվի 120 -160 հազար եվրոյով (135-180 հազար դոլար)։ Այդ կտավն ավելի վաղ վաճառվել էր Sotheby's-ում 56 հազար 538 դոլարով։

Bloomberg-ը նշում է, որ արվեստի գործերի վաճառքը գնալով ավելի շահավետ է դառնում կազմակերպված հանցավոր խմբերի համար: Ինտերպոլի տվյալներով, սև շուկայում նկարների վաճառքն այնքան շահավետ է, որքան թմրանյութի ու զենքի։ Գործակալության տվյալների բազայում մարտի սկզբից հաշվում են 50 հազար գողացված կտավ։

Placeholder
Աճուրդային տնից գողացել են Ռենուարի կտավը