Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները
Քաղաքական
12:35 01/12/2018
Հայաստան

Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները

Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն նոր ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում»,-ասել է Տոնոյանը։

Նա հիշեցրել է, որ կազմակերպության շրջանակում չկան համապատասխան կարգավորումներ մինչ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման վերաբերյալ։

«Նման գործընթաց է պետք»,-նշել է Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար ոչ մի նախապայման չկա՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական։

«Հայաստանն այս կազմակերպության համահիմնադիրն է և ՀԱՊԿ-ում  խնդրահարույց հարցերի քննարկումը նորմալ երևույթ է», - ասել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու են դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։

Placeholder
Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները