Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջեյմս Թրուշարդին
Տնտեսություն
11:11 01/12/2018
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջեյմս Թրուշարդին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է անհատական նվաճումներով փոխել աշխարհը: Հույս ունենք, որ կկարողանանք Հայաստանում քաջալերել քաղաքացիներին, որպեսզի նրանք հավատան իրենց անհատական կարողություններին և աշխարհը փոխելու միջոցներ ձեռնարկեն: Այս առումով ընդօրինակման արժանի կերպար եք Դուք և ուզում ենք Ձեր կերպարն ի ցույց դնել մեր երիտասարդությանը»:

Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իր գործունեությունը բարձր
գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծապագա:

 Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը պատրաստ է հայ գործընկերների հետ խորացնել համագործակցությունը և այդպիսով նպաստել ոլորտի հետագա առաջընթացին մեր
երկրում:

Հիշեցնենք, որ Ջեյմս Թրուշարդը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի նախկին գործատուն է։

 

Placeholder
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջեյմս Թրուշարդին