Մի քանի ճանապարհներին մառախուղ է
Օրվա թեմա
10:31 01/12/2018
Հայաստան

Մի քանի ճանապարհներին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ԱԻՆ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 120 բեռնատար ավտոմեքենա:
 

Placeholder
Մի քանի ճանապարհներին մառախուղ է