Կարեն Խաչանով. «Կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի»
Սպորտ
20:02 03/12/2018

Կարեն Խաչանով. «Կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է ավարտվող մրցաշրջանը: Նա խոսել է փոփոխությունների մասին, ինչպես նաև նշել, որ ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի:

«Ի՞նչ է փոխվել: Սկսել եմ ավելի ագրեսիվ գործել: Աշխատում ենք, որպեսզի ավելի լավ հանդես գամ, բարելավում ենք տակտիկան: Դարձել եմ ավելի խելացի: Նույնիսկ այն ժամանակ, երբ մրցաշրջանի ընթացքում ինչ-որ բան չէր ստացվում, կարողանում էի հաղթել:

Գիտեմ, որ կարող եմ պարտության մատնել ցանկացած մրցակցի` Նովակին, Ռաֆային կամ Ռոջերին, ովքեր շատ ուժեղ են: Հիմա շարք է վերադարձել նաև Էնդին: Դեռ կարող եմ կատարելագործել խաղս»,- ասել է Խաչանովը:

Placeholder
Կարեն Խաչանով. «Կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի»