Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանի հետ: 23-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը «Ալաշկերտն» էր: Սիմոնյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թ. օգոստոսը: Ֆուտբոլիստն առաջին մեկնաբանությունն է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Ես արդեն 23 տարեկան եմ ու ինձ խաղաժամանակ է հարկավոր: Սա է պատճառը, որ որոշեցի լքել «Ալաշկերտն» ու երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն ակումբի հետ: Անչափ շնորհակալ եմ «Ալաշկերտին»՝ ընձեռած հնարավորության և ամեն ինչի համար, սակայն ինձ ավելի շատ խաղաժամանակ է պետք:
Ընտրեցի «Արարատը», քանի որ առաջնահերթ սա մեծագույն ակումբ է` Հայաստանի ամենահայտնի ակումբներից է: Բացի այդ, այստեղ է Աբրահամ Խաշմանյանը, որը մեծ է դեր է խաղացել իմ որոշման մեջ: Նա ուժեղ մասնագետ է և հիանալի անձնավորություն: Խաշմանյանի գլխավորած թիմերն էլ միշտ դրական արդյունք են գրանցել: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ նրա հետ»,- ասել է Սիմոնյանը: